Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

«100 դրամով հնարավոր է ունենալ քաղաքակիրթ երթևեկություն»

«100 դրամով հնարավոր է ունենալ քաղաքակիրթ երթևեկություն»
29.10.2013 | 15:12

«Կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են վճարել թեկուզ 150, 200 դրամ, բայց եթե կարող ենք 100 դրամով էլ ունենալ քաղաքակիրթ սպասարկում, ինչո՞ւ վճարել ավելի գումար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ: Նա գտնում է, որ գազի, երթուղայինների տեխսպասարկման, ամորտիզացիոն ծախսերը, ինչպես նաև աշխատավարձին հատկացվելիք գումարները կարգավորելու դեպքում, գազով աշխատող տրանսպորտի համար հնարավոր է ունենալ 100 դրամով քաղաքակիրթ երթևեկություն. «Եթե ավտոբուսով երթևեկության դեպքում կարող ենք ավելի էժան տրանսպորտ ունենալ, ինչո՞ւ միկրոավտոբուսներով աշխատել»,-նկատեց նա:

Պարոն Պիպոյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննող հանձնաժողովի երկրորդ նիստին, որը տեղի է ունեցել օրեր առաջ, հանձնաժողովի անդամների մեծամասնությունը քվեարկել է` առանց նախապես իր կողմից ուղարկված հաշվարկ-հիմնավորումն ուսումնասիրելու. «Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քվեարկում էին՝ առանց նախապես ծանոթանալու այդ փաստաթղթին: Եկել և կողմ էին քվեարկում, և ամենավատն այն էր, որ ոչ ոք չէր հարցնում նրանց, թե ինչի՞ հիման վրա եք կողմ քվեարկում»,-իր զարմանքն հայտնեց նա` հավելելով, որ ինքը ինը կետից ութին դեմ է քվեարկել և փոխքաղաքապետին հայտնել իր զարմանքը, թե` «եթե բոլորը կողմ են քվեարկելու առանց որևէ հարց քննարկելու, հանձնաժողովի իմաստը ո՞րն է»:
Բանախոսի համոզմամբ, ամեն կերպ պետք է ծախսերի օպտիմալացում լինի: Նա նշեց, որ ինքն անձամբ շրջայց է կատարել գազալցակայաններ և պարզել, որ կարելի է ավելի էժան գազ գնել, քան ներկայացված է քաղաքապետարանի հաշվարկ-հիմնավորման մեջ. «Նույնն է նաև շարժիչի և յուղերի դեպքում. կան ընկերություններ, որոնք պատրաստ են ավելի էժան գնով ներմուծել։ Հաշվի չեն առնվել նաև լիկվիդացիոն ծախսերը: Մեքենան հինգ տարի հետո, երբ դուրս հանվի շահագործումից, դեռևս արժեք ունի, դա էլ չեն հաշվել»:
ՀԿ նախագահը պարզապես վստահ է, որ գազով աշխատող ավտոբուսի 25-օրյա աշխատանքի համար հաշվարկված 1միլիոնլ 454 հազար դրամը հնարավոր է նվազեցնել 356 հազարով և ունենալ 1,097 հազար դրամի ծախս:
Պիպոյանը քաղաքապետարանում` քննարկման ժամանակ, առաջարկել է բաց մրցույթ հրավիրել, առողջ մրցակցային շուկա ստեղծել և ընտրել ամենահարմար տարբերակը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ